Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր

Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր
29.03.2025 | 16:53

Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ։

Վստահ եմ, որ մոսկվայաբնակ մեր հայրենակիցները չեն զլանա, ուղղակի տեղում համակարգող է պետք։ Թերևս, դա կարող է լինել նախկին ներկայացուցչության պատասխանատուն:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7115

Մեկնաբանություններ